Տնտեսական14:54, 21 Հունվար 2022
Թուրքական երգիծական հանդեսը ծաղրանկար է հրապարակել գնաճի շուրջ Էրդողանի հայտարարության վերաբերյալ
Թուրքական «Uykusuz» (Անքուն) երգիծական հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին ծաղրանկար է հրապարակվել, որը վերաբերում է Թուրքիայում տիրող գնաճի վերաբերյալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին։
Շապիկին մասնավորապես գրված է․ «Էրդողանը գնաճի հետ կապված ասել է․ «Նայե՛ք Ամերկայում, Եվրոպայում տիրող աղետին։ Դարակներում ուտելու սննդամթերք չեն կարողանում գտնել։ Փառք Աստծո, Թուրքիան այդպիսի խնդիր չունի»»։
Ծաղրանկարում, սակայն, երևում է, թե ինչպես են գնումներ կատարող ամուսինները բարձր գների պատճառով զամբյուղի մեջ դնում միայն մեկ հաց և հեռանում խանութից՝ ասելով՝ «Փառք Աստծո, որ դարակները լիքն են»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2021 թվականի դեկտեմբեր ամսին գնաճը կազմել է 13․58 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |