Տնտեսական13:36, 24 Հունվար 2022
Financial Times. «Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ»

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների: Այս մասին գրել է «Financial Times»-ը՝ ավելացնելով, որ կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:
Վկայակոչելով կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած զեկույցը՝ «Financial Times»-ը նշում է, որ 2021-ին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում կատարված գործարքների ծավալները նախորդող տարվա համեմատ ավելացել են 15 անգամ: «CryptoCompare»-ի տվյալներով էլ վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում կատարված Bitcoin-ի գործարքներն աճել են 9 անգամ: Գործարքների ծավալով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել Մերձավոր Արևելքում:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Մերձավոր արևելքում շատերն իրենց խնայողություններն ազգային արժույթների արժեզրկումից ապահովագրելու համար վերածում են կրիպտոարժույթների: Այս միտումը կա նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայի քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ հակված են իրենց խնայողությունները փոխելու կայուն քոինների, որոնցից է «Tether»-ը: Վերջին 6 ամսում թուրքական լիրայով այս կրիպտոարժույթի գնումների ծավալներն ավելացել է 360 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |