Ռազմական18:34, 24 Հունվար 2022
Wall Street Journal. «Ինչ է լինելու Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցը»

Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրության «ճակատագրին»:
Վերլուծաբանների կարծիքով այս գործարքի իրականանալու դեպքում կլուծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում 2 դաշնակից պետությունների հարաբերություններում առաջացած կնճռոտ հարցերը՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու և Վաշինգտոնի նախաձեռնությամբ Թուրքիային F-35 5-րդ սերնդի կործանիչների արտադրության համատեղ նախագծից հեռացնելու հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս 2021-ին էր հայտարարել, որ ԱՄՆ–ն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո Անկարային առաջարկել է F-16 կործանիչներ ձեռք բերել։
Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնի այս մտադրությունը, որը կարող է կանխել նաև ռուս-թուրքական հետագա մերձեցումը, վտանգի տակ է: Մասնավորապես նշվում է, որ ըստ ԱՄՆ-ի օրենքների՝ Բայդենի վարչակազմը պարտավոր է գործարքի մասին առաջարկի ձևով պաշտոնապես տեղեկացնել Կոնգրեսին, որը կարող է քննարկել դա կամ արգելափակել: Կոնգրեսին դեռևս պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին: Թերթի համոզմամբ շատ կոնգրեսմեններ կարող են դեմ դուրս գալ Թուրքիային կործանիչներ վաճառելուն: WSJ-ի հետ զրուցած ԱՄՆ-ի կոնգրեսականներից մեկի օգնականը նշել է, որ Թուրքիայի՝ F-16 գնելու պլանը կարող է Կոնգրեսում խոչընդոտների հանդիպել, ու կարևորն այն է, որ դրանց բախվելիս չփլուզվի, այլ հաղթահարի արգելքները:
Մյուս կողմից էլ մասնագետները կարծում են, որ եթե Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառեն, դա կնշանակի, որ պատժում են Անկարային: Սակայն սա էլ կարող է Անկարային ստիպել, որ նմանատիկ ռազմական ինքնաթիռներ գնի Ռուսաստանից: Դրանք կարող են լինել СУ-35, СУ-57, կամ 5-րդ սերնդի նոր նախագծված 1 շարժիչանի Checkmate կործանիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |