Հասարակական12:04, 24 Հունվար 2022
Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ Նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թթ․ կառավարվել է Բագրատունիների, 1045-1064 թթ․՝ բյուզանդացիների կողմից, 1064թ․ օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից և կցվել Սելջուկյան պետության տարածքներին։
Անիում, որը կառուցվել է շուրջ 100հա հողատարածքի վրա և որտեղ պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները և մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշված է հոդվածում։
Հարկ է նշել, որ թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Դրանում ընդգծվել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:
Ստորև ներկայացված են հայկական երբեմնի ծաղկուն ու շեն բերդաքաղաքի՝ օրերս արված լուսանկարները, որոնք հիշյալ հոդվածում հրապարակել է «Anadolu»-ն։
Հիշեցնենք, որ Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Քաղաքի տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Անին ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Հայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով:
Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով կոչվում է «անիագիտություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |