Հասարակական16:57, 25 Հունվար 2022
Թուրքիայում հակադեպրեսանտների օգտագործումը ռեկորդային աճ է գրանցել

Թուրքիայում բնակչության կողմից հակադեպրեսնատների օգտագործման ծավալները 2021-ին նոր ռեկորդային ցուցանիշի են հասել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը: Մասնագիտությամբ դեղագործ պատգամավորը հրապարակել է ոլորտում իրականացրած ուսումնասիրության տվյալները:
Ըստ այդմ՝ եթե 2017-ին Թուրքիայի դեղատներում վաճառվել է 48.2 մլն տուփ հակադեպրեսանտ, ապա հաջորդող տարիներին հաստատուն կերպով աճել է կազմելով 2018-ին՝ 49.4 մլն, 2019-ին՝ 49.8 մլն տուփ: 2020 և 2021 թվականներին աճը ավելի կտրուկ է եղել, համապատասխանաբար՝ 54.6 մլն և 59.6 մլն տուփ:
Տվյալները ներկայացնելիս ընդդիմադիր պատգամավորը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Վերջին 2 տարում հակադեպրեսանտների կիրառումն աճել է գրեթե 10 մլն տուփով: Տնտեսական ճգնաժամը, գնաճը, գործազրկությունը խաթարել են քաղաքացիների հոգևիճակը: Հակադեպրեսանտների կիրառման աճը ժողովրդի առողջության տեսանկյունից մտահոգիչ չափերի է հասել»:
Բուլութը նկատել է նաև, որ ՄԱԿ-ի կողմից 149 երկրների համար կազմվող ամենամյա «Երջանկության զեկույցում» էլ 2020-ին Թուրքիան 93-ից նահանջել էր 104-րդ հորիզոնական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |