Քաղաքական17:04, 26 Հունվար 2022
Քուրթ. «Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում»

Թուրքիան Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով փախստականների հոսքը վերահսկելուց բացի նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին: Այս մասին հայտարարել է Վանի «Սերհաթ» միգրացիոն ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Գյուլշեն Քուրթը:
«Թուրքիան դա անում է ազգակից մարդկանց իրարից բաժանելու համար: Դեռևս հին ժամանակներից սկսած մարդիկ սահմանին առևտուր են անում իրար հետ: Դա միևնույն ժամանակ ապրուստի միջոց էր, սակայն հիմա կառուցվող պատերով դրա վերջն էլ են տալիս՝ մարդկանց դատապարտելով սովի: ԵՄ-ից ստացվող փոխերով փախստականների անցումները կանխելուց ավելի շատ ցանկանում են այնտեղ ապրող մարդկանց իրար հետ ունեցած կապերը խզել»,- ասել է Քուրթը:
Վերջինս նկատել է, որ Թուրքիա անցնող աֆղան փախստականները որևէ օրինական կարգավիճակ չունեն այդ երկրում և Անկարան որևէ կերպ չի ցանկանում կարգավորումներ մտցնել այդ ոլորտում: Նրա պնդմամբ այդ պատճառով Թուրիայում խախտվում են աֆղան փախստականների կյանքի ու առողջության իրավունքները. նրանց բռնության են ենթարկվում թուրք սահմանապահների ու խտրական վերաբերմունքի արժանանում տեղացիների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |