Տարածաշրջան17:12, 26 Հունվար 2022
Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Դրանք արդեն զգալի դժվարություններ են առաջացրել թուրքական արդյունաբերության մեջ:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի լրագրող Դիլեք Գյունգորի հրապարակման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո մասամբ վերականգնվել է իրանական գազի մատակարարումը Թուրքիա։
Գյունգորը նաև նշում է, որ այս հեռախոսազրույցից հետո Թեհրանում բանակցություններ է վարել էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի գլխավորած պատվիրակությունը։ Իրանում տեղի է ունեցել հանդիպում էներգետիկայի նախարարության և Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ։
Թուրքական մամուլի պնդման համաձայն՝ Իրանի գազատարում չկա որևէ խնդիր, որը կարող էր արգելք հանդիսանալ գազի մատակարարմանը և Իրանի կողմից առաջ քաշվող տեխնիկական անսարքության վարկածն ընդամենը պատրվակ է:
Լրագրող Ջեմ Քյուչյուքի պնդմամբ էլ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա։ Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան երկար ընդմիջումից հետո վերսկսել էր թռիչքները դեպի Հայաստան և Իրանի համար մտահոգիչ է Թուրքիայի ու Հայաստանի այս մերձեցումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |