Քաղաքական11:59, 26 Հունվար 2022
Սոցհարցում. Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել

Թուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության կողմից իրականացված վերջին հարցման արդյունքների՝ համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) վարկանիշը վերջին 1 տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել:
30.1% վարկանիշ արձանագրած ԱԶԿ-ն դեռևս շարունակում է ամենաբարձր վարկանիշն ունենանալ Թուրքիայի քաղաքական կուսակցությունների շարքում: Շարունակաբար աճող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) վարկանիշը (28.9%), մոտեցել է ԱԶԿ-ի վարկանիշին՝ զիջելով ընդամենը 1.2%:
Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կազմած «Ժողովուրդ» դաշինքի վարկանիշը, սակայն, զիջում է ազգահյանական «Լավ» կուսակցության հետ ընդդիմադիր ԺՀԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի ընդհանուր ձայներին:
Այսպես առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես դաշինքներով գնալու դեպքում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը, ըստ հարցման տվյալների, ձայների 38% - 42.5% հարաբերակցությամբ կարող է զիջել ընդդիմադիր «Ազգ» դաշինքին:
Նշվում է, որ ըստ պարբերական հարցումների՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխող ԱԶԿ-ի վարկանիշն անկում է ապրել շուրջ 6%-ով, իսկ գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի վարկանիշն աճել է 4.1%-ով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |