Հասարակական17:06, 26 Հունվար 2022
Ըստ թուրք իմամի՝ Ստամբուլում տեղացած ձյունը Ալլահի պատասխանն է քաղաքապետ Իմամօղլուին

Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) նախկին գլխավոր իմամ (մահմեդական հոգևորական), Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մեհմեդ Բոյնուքալընի՝ Twitter-ում արած գրառումը քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում։
«Սուրբ Ադեմին և մեր մայր Հավվային ուղղված վիրավորանքը պաշտպանողին Ալլահը ձյունով է պատժում»,-նշել է նա իր գրառման մեջ՝ ակնակրելով, թե Ստամբուլ քաղաքում տեղացած ձյունն Ալլահի պատասխանն է ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Բանն այն է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն օրերս պաշտպանել էր թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուին, որը քննադատությունների թիրախում էր հայտնվել։ Նա իր «Şahane bir şey yaşamak» երգում կիրառել էր՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային (Եվա) և Ադեմին (Ադամ)» արտահայտությունը, ինչը դիտարկվելով որպես կրոնին ուղղված վիրավորանք, կոշտ քննադատության էր արժանացել ընդհուպ մինչև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
Hz. Adem ve Havva annemize yapılan hakareti savunanı Allah karla çarpar; öyle elinizde balık ve rakıyla kala kalırsınız... Gereken dersi herkes çıkarır inşallah...
— Mehmet Boynukalın (@M_Boynukalin) January 25, 2022
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |