Տարածաշրջան17:19, 27 Հունվար 2022
Թուրքական կայքը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը
Թուրքական իշխանամերձ «El-aziz» լրատվական կայքն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող գազի դադարեցման թեմային։ Լրատվականը Իրանի այդ որոշումը «դավաճանություն» է որակել՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան բնական գազի հարցում աջակցություն է ստացել Ադրբեջանից, որին Լեռային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան աջակցել է։
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Իրանը, առանց պատճառի դադարեցնելով գազամատակարարումը դեպի Թուրքիա, հերթական անգամ կրկնեց պատմական իր դավաճանությունը»։
Լրատվականը թեմայի շուրջ զրուցել է Զեքի Գեչքիլի հետ։ Վերջինս էլ ասել է.
«Իրանը զուտ Թուրքիային վատ դրության մեջ դնելու համար է գազի մատակարարումը դադարեցնում։ Այն անվստահելի և դավաճան երկիր է։ Մինչդեռ Թուրքիան ընդդեմ Արևմուտքի արգելանքի որպես աջակցություն իրանական գազ էր գնել։ Շիիական Իրանի ողջ պատմության ընթացքում ընդդեմ իսլամի խաչակիրների (իմա՝ քրիստոնյա աշխարհ-խմբ.) հետ է համագործակցել։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Ղարաբաղում Թուրքիայի հետ պայքարի մեջ է»։
Նշենք, որ որպես գազամատակարարման դադարեցման պատճառ մատնանշվել էին տեխնիկական խնդիրները։ Ըստ թուրքական կողմի պնդումների՝ Իրանից գազի մատակարարման դադարեցումն արդեն մեծ խնդիրներ էին առաջացրել երկրի արդյունաբերության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |