Քաղաքական17:03, 27 Հունվար 2022
Չավուշօղլու. «Փաշինյանն ասել է, որ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային:
Նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահության մակարդակը բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումն անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է, հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար էլ նրանց շնորհակալ ենք: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ ու որտեղ կլինի»:
Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարից սկսվող փոխադարձ թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք իրականացնելու են թուրքական և հայկական մեկական ընկերություն:
Նա ասել է նաև, որ առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը:
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ թուրք նախարարը մանրամասնել է.
«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Փաշինյանն ասել է, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանը՝ իրենը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |