Տարածաշրջան16:35, 01 Փետրվար 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

Թուրքական իշխանամերձ «Haber Global» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հասանովը նախ այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպել Աքարի հետ: Ըստ կայքի տեղեկության՝ ակնկալվում է, որ նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին զուգահեռ կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրներ:
Այս համատեքստում նաև նշվում է, որ շարունակվում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ Աքարը Մոսկվայում ընդունված որոշումների մասին տեղեկություններ կներկայացնի ադրբեջանցի գործընկերոջը:
Զաքիր Հասանովին իր նստավայրում ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |