Իրավական16:56, 01 Փետրվար 2022
ՄԻԵԴ-ը ապօրինի է ճանաչել Թուրքիայի 40 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները:
Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է որպես «սահմանադրությանը հակասող»:
Ըստ գործով զբաղվող փաստաբանների հայտարարության՝ եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5.000-ական եվրո փոխհատուցում վճարել նշյալ 40 պատգամավորներին (ընդհանուր 200.000 եվրո): Բացի այդ Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:
Հիշեցնենք, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն տվող սահմանադրական օրենքն ընդունվել էր 2016-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախաձեռնությամբ: Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը: Օրենքի փոփոխության հիմնական «շահառուն» հանդիսանում է քրդամետ ԺԴԿ-ն, որի տասնյակ պատգամավորներ դրա հետևանքով զրկվել են անձեռնմխելիությունից, ձերբակալվել ու կալանավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |