Քաղաքական15:40, 03 Փետրվար 2022
Էրդողան. «Պուտինը Թուրքիա կգա Չինաստան այցից հետո»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիև մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է Թուրքիայի մի շարք օրակարգային թեմաների մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում: Նա հավելել է, որ այս հարցը թուրքական կողմը բարձրաձայնում է բոլոր հարթակներում:
Էրդողանն ընդգծել է, որ պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության միջավայր ձևավորելու համար:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցին՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիա կժամանի Չինաստան կատարելիք այցից հետո: Նա շեշտել է, որ ցանկանում են ռուս-ուկրաինական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարել:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Իսրայելի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ մարտի կեսերին սպասվում է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Թուրքիա: Էրդողանի խոսքով՝ այս այցով կփորձեն երկկողմ հարաբերությունները բոլորովին այլ հիմքերի վրա դնել: Նա հավելել է, որ մինչև Հերցոգի այցը գուցե Թուրքիան հատուկ ներկայացուցիչ ուղարկի Իսրայել նախապատրաստական աշխատանքների համար:
Էրդողանը խոսել է նաև Օսման Քավալայի դատավարության մասին՝ նշելով, որ չեն ընդունում նրանց, ովքեր չեն ճանաչում թուրքական դատարանների որոշումները: Նա ընդգծել է, որ թուրքական դատարանները ունեն կայացրած դատավճիռ, և նման դեպքում իրենց չի հետաքրքրում, թե ինչ է ասում ՄԻԵԴ-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |