Տարածաշրջան14:18, 04 Փետրվար 2022
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանը (մեջլիս) վավերացրել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»։
«Շուշիի հռչակագրի» վավերացման նպատակահարմարության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությամբ։ Այն նախ ստացել էր Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրում հղում է կատարվում նաև շուրջ 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Դրանում շեշտվում է, որ երկու երկրները միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու երրորդ երկրի սպառնալիքի կամ հարձակման դեպքում։
Ընդգծվում է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները» վնասում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Նշվում է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |