Միջազգային11:16, 04 Փետրվար 2022
«Bayraktar» արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի նաև Ուկրաինայում

Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։
«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։
Էրդողանը նաև շեշտել է, որ վերանայել են համատեղ նախագծերը Ղրիմի թաթարների համար։Ուկրաինայի նախագահն էլ տեղեկացրել է, որ արդեն կնքել են թուրք-ուկրաինական ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ այն համարելով պատմական իրադարձություն։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։
«Մենք քննարկել ենք պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները։ Այսօրվա մեր ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը»։
Նշենք, որ թուրքական «Baykar Makina» ընկերությունն է արտադրում հանրահայտ «Bayraktar» անօդաչու թռչող սաքրերը (ԱԹՍ)։ Դեռևս 2020 թվականից Թուրքիայի և Ուկրաինայի միջև քննարկվում էր «Bayraktar» ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |