Հասարակական12:52, 04 Փետրվար 2022
Թուրքիայի բնակչության թիվը հասել է 84 միլիոն 680 հազարի
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65 հազ. 911-ով՝ հասնելով 84 միլիոն 680 հազ. 273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։
Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2021-ին աճել է 458 հազար 626 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 792 հազ. 36։
Նշվում է, որ եթե 2020թ. բնակչության աճի տեմպը Թուրքիայում նվազել էր 5.5%-ով, 2021թ. կազմել է 12.7 տոկոսով։
Եթե 2019թ. Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Թունջելին էր (Դերսիմ- 84.843), ապա 2020-ին՝ Բայբուրթն է (81.910)։ Ամենափոքրաքանակ բնակչությամբ Բայբուրթին հետևում են Դերսիմը (83.443), Արդահանը (96.161), Գյումյուշհանեն (141.702) և Քիլիսը (142.792): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 6%-ը։ 2020թ. թվականին այդ ցուցանիշը 7% էր։
2021-ին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչության թիվն աճել է 378 հազ. 448-ով՝ կազմելով 15 միլիոն 840 հազ. 900 (Թուրքիայի բնակչության 18 տոկոսը)։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 747 հազար 325 մարդ, Իզմիրը՝ 4 միլիոն 425 հազար 789 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 147 հազար 818 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 619 հազար 832 մարդ։
Ամենաքիչ բնակչություն ունեցող նահանգ է ճանաչվել Դերսիմը` 83.645:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |