Քաղաքական14:46, 07 Փետրվար 2022
Թուրքիայի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդները համատեղ նիստեր կանցկացնեն
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մանրամասներ է ներկայացրել «Շուշի հռչակագրով» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում նախատեսված համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Քըրանի ելույթի առավել կարևոր հատվածները ստորև.
«Հստակեցվելու են դաշնակցային հարաբերությունների հիմնմանքաղաքական և իրավական մեխանիզմները: Այս համատեքստում պարտավորվում ենք մեր անկախությանը, ինքնիշխանությանըկամ տարածքային ամբողջականությանը որևէ սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի պահանջներին համապատասխան ձևով անհրաժեշտ օգնություն տրամադրել և համակարգել զինված ուժերը»։
Շեշտում ենք համատեղ ջանքեր գործադրելու մեր վճռականությունը հակամարտությունների, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների հարցում: Ծրագրում ենք կանոնավոր կերպով անցկացնել ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր: Այստեղ խոսքը անվտանգության խորհուրդների համագործակցության մասին է, սակայն այս համագործակցության կերպը որոշող գործընթացը կարող է տարբեր ձևերով փոփոխվել՝ կախված գետնի վրա տեղի ունեցող զարգացումներից:
Պարտավորվում ենք զինված ուժերի վերափոխման ու արդիականացման գործում համատեղ ջանքեր գործադրել, խրախուսել պաշտպանական արդյունաբերություն վարչությունների միջև համագործակցույունը տեխնոլոգիաների փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը:
Ռազմական պարտավորությունների ամենակարևոր բաղադրիչներց մեկն էլ ականազերծումն է: Մինև հիմա իրականացված համագործակցության արդյունքում Ղարաբաղում ականազերծվել է 132 ք/կմ տարածք, այս ուղղությամբ ջանքերը շարունակվելու են:
Ծրագրում ենք կիբերանվտանգության ոլորտում համատեղ գիտական ուսումնասիրություններ և մասնագետների պատրաստում:
Ի լրումն այս ընդգրկուն համագործակցության՝ առևտրի, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում նույնպես թիրախներ ենք դնում: Այս համատեքստում մեծացնելու ենք ջանքերը արտահանման դիվերսիֆիկացիայի, ապագային միտված ոլորտներում համատեղ արտադրույուն կազմակերպելու և ներդրումների համար ավելի նպաստավոր մթնոլորտ ձևավորելու համար: Խելացի տեխնոլոգիաներից օգտվելով՝ զարգացնելու ենք մեր տարանցիկ տրանսպորտի ներուժը: Նախաձեռնություն ենք ցուցաբերելու նաև Զանգեզուրի միջանցքի բացումից հետո որպես դրա շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի շինարարության հարցում:
Հունվարի 10-ին ադրբեջանական կողմին ենք հանձնել Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ համալսարան հիմնելու վերաբերյալ համաձայնագրի մեր նախագիծը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |