Քաղաքական15:47, 07 Փետրվար 2022
Թանսու Չիլլեր․ «Այս փուլում մտադիր չեմ կուսակցություն հիմնել»
1993-1996թթ․ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հայտարարել է, որ այս փուլում մտադիր չէ քաղաքական կուսակցություն ստեղծել։ Նա այդպես արձագանքել է ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընին, ով պնդում է, թե իրենց քաղաքական ուժի ընթացքը կասեցնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որ Չիլլերը կուսակցություն հիմնի։
Չիլլերը «Hürriyet»-ի լրագրողներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցում շեշտել է, որ որևէ շփում չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և մտածում է, որ ինչպես ինքը, նախագահ Էրդողանը ևս զարմացել է այդ լուրերից։
«Ես որևէ պաշտոնի, աթոռի համար քաղաքականություն չեմ մտնում։ Ես նայում եմ, թե արդյոք Թուրքիայի տեսանկյունից կարիք կա։ Ինչպես նաև գնահատում եմ, թե արդյոք ես կարող եմ բավարարել այդ կարիքը», - ասել է Թուրքիայի առաջին կին վարչապետը՝ շեշտելով, որ հեռանալուց հետո ակտիվ քաղաքականություն վերադառնալու բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց չի վերադարձել։
Հիշեցնենք, որ տնտեսագետ Թանսու Չիլլերը 1993-2002թթ․ ղեկվարել է պահպանողական «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |