Տնտեսական18:54, 08 Փետրվար 2022
1 տարում Թուրքիայում 1400 բժիշկ է գործից դուրս եկել. նրանց մեծ մասը հեռացել է երկրից

Թուրքիայում գնալով մեծանում է այն բժիշկների թիվը, որոնք ցածր աշխատավարձերի, վատ աշխատանքային պայմանների կամ բռնության հետևանքով դուրս են գալիս գործից: Թեմայի վերաբերյալ New York Times-ի Ստամբուլի թղթակցի պատրաստած հոդվածում նշվում է, որ գործը թողած բժիշկները լքում են երկիրը՝ հաճախ իրենց կարիերան շարունակելով ավելի զարգացած երկրներում՝ հատկապես Գերմանիայում:
Կայքի զրուցակիցներից Էրքեն Այը, որը 5 տարի առաջ թուրք բժիշկներին բժշկական գերմաներեն սովորեցնող մի կենտրոն է բացել, պատմել է, որ կենտրոնի հաճախորդների թիվը վերջին 2 տարում կրկնապատկվել է:
Թուրքիայի Սեպտեմբերի 9-ի համալսարանի ժողովրդական բժշկության պրոֆեսոր Բյուլենթ Քըլըչն էլ կարծում է, որ տեղի ունեցողը երկար ժամանակ կուտակված խնդիրների հետևանք է: Ըստ նրա՝ վերջին 20 տարվա ընթացքում ռեֆորմների անվան տակ ոլորտում շատ փոփոխություններ են կատարվել, իսկ համաճարակի ժամանակ ոլորտի վրա ընկած ահավոր ծանրությունը վերջին կաթիլն է եղել:
Հոդվածի հեղինակը, վկայավոչվելով Թուրքիայի բժիշկների միության տվյալները նշում է, որ միայն վերջին 10 տարում գործից հեռացել է 4000 բժիշկ, որից 1400-ը՝ վերջին 1 տարում: Ըստ նույն միության տվյալների երկրում 2020-ին աողջապահության ոլորտի 13 հազարից ավել աշխատակից աշխատավայրում բռնության է ենթարկվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |