Հարցազրույց13:11, 09 Փետրվար 2022
Թուրք լրագրողը Ermenihaber.am-ի հետ խոսել է հայ-թուրքական երկխոսության մասին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ հարցեր ենք ուղղել թուրք ֆոտո-լրագրող Սելահաթթին Սևիին։
Համառոտ կենսագրական
Սելահաթթին Սևին ծնվել է 1971թ․ Բուրսայում։ 1994թ․ ավարտել է Մարմարայի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Լրագրության և Հանրային կապերի բաժինը։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1991թ․ Թուրքիայի Çocuk (Երեխա) ամսագրում։ Թղթակցել է Թուրքիայի տարբեր թերթերի և ամսագրերի։ Մասնավորապես Milliyet թերթում աշխատել է որպես ֆոտո-լրագրող, իսկ Zaman թերթում՝ լուսանկարչական խմբագիր։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են Kronos լրատվականում։
- Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կարծիքով Թուրքիայի ո՞ր քաղաքական ուժն ունի Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք այլ ուժերի համեմատ։
- Թեև գոյություն ունի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները որոշող ընդհանուր պետական քաղաքականություն, այնուամենայնիվ այսօր անկասկած այն ուղղորդում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և (Թուրքիայի-խմբ․) հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բայց երբ նայում ենք ԱԶԿ-ի իշխանության վերջին 20 տարիներին, ապա հնարավոր չէ խոսել Հայաստանի ընդհանուր քաղաքականությունից։ Այդ կուսակցության կառավարման առաջին տարիներից սկսած տասնամյա ժամանակահատվածում դրական և լուրջ քայլեր են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքին համապատասխան։
Արձանագրություններով և ֆուտբոլային դիվանագիտությամբ հայտնություն ձեռք բերած այս սկզբունքի արդյունքում է, որ Երևան այցելեց ԱԶԿ-ի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Չպետք է մոռանալ, որ ԱԶԿ-ն նման համարձակ քայլերի համար (գուցե և պրագմատիզմի պատճառով) պարտական էր Եվրամիության գործընթացին և իր միանձնյա իշխանությանը։ Բացի այդ, այդ քայլերը արձագանք գտան նաև հասարակության մեջ։ Եթե մի կողմ դնենք վերջին մի քանի ամիսներին մեկ այլ Հայաստանի հետ նոր զարգացման շրջանը, ապա երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ խզվել էին։
Թեև սրանում տեղ գտան Էրդողանին աջակցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) և «Հայրենիք» կուսակցության նման ուժերի դիսկուրսները, որոնք թշնամանք էին բորբոքում ադրբեջանամետ լինելու պատրվակով, այնուամենայնիվ, մասնավորապես Էրդողանը մեկ այլ ներգործություն ունեցավ։
Ի լրումն Թուրքիայի ավելի ինտրովերտ քաղաքականության՝ Էրդողանի փեսայի ընկերությունը հարվածային անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ադրբեջանին։ Էրդողանին տարածաշրջանը հետաքրքրում էր ոչ միայն Թուրքիայի շահերի, այլև իր ընտանիքի բիզնես գործունեության տեսանկյունից։ Իհարկե, չպետք է մոռանալ ԵՄ գործընթացի գրեթե սառեցումը, ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունները, Ռուսաստանի ու Չինաստանի հետ մեզ համար անսովոր մերձեցումը։
Եթե դիտարկենք ԱԶԿ-ից բացի այլ կուսակցությունների, ապա ԱՇԿ-ն վարում է մի քաղաքականություն, որը հեռու է իրենց կուռքի՝ մահացած առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի սկզբունքներից։ Վերջինս ժամանակին Հայաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչն էր։ Սա, անկասկած, որքան կապ ունի նրա ավանդական ռասիստական ընկալման հետ, այնքան էլ կապված է նրա՝ Ադրբեջանի հետ հաստատած ոչ քաղաքական հարաբերությունների հետ։
Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրպետական» կուսակցությունն (CHP) ունի քաղաքական դիրքորոշում, որը չափազանց անորոշ է հասկանալու համար, թե ինչ է ասում: Թեև այս կուսակցությունում կան բազմաթիվ նախկին դիվանագետներ ու հմուտ քաղաքական գործիչներ, սակայն այն չունի տարածաշրջանի ու Հայաստանի նկատմամբ որդեգրած ուժեղ քաղաքականություն։
Պետության հիմադիր կուսակցությունը՝ ԺՀԿ-ն այնպիսի տպավորություն է թողնում, որ ավելի մոտ է պետական ավանդական քաղաքականությանը: Թեև ԱԶԿ-ն երբեմն սահմանում է օրակարգեր, որոնք հակասում են պետական քաղաքականությանը, բայց ի վերջո, ԺՀԿ-ի հետ ինչ-որ կետում հատվում են։
ԱԶԿ-ից հեռացած DEVA և «Ապագա» կուսակցությունները (ընդդիմադիր), թեև թույլ, բայց երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հայտարարություններով են հանդես գալիս։
Կա նաև «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ), որն առանձնանում է որպես ամենահստակ և թափանցիկ օրակարգ ունեցող կուսակցություն թե՛ հայաստանյան, թե՛ տարածաշրջանային քաղաքականության առումով։ Նրանք բացեիբաց արտահայտում են իրենց մտքերը թե՛ մեջլիսի ամբիոնից, և թե՛ այլ միջոցառումների ժամանակ։ Նրանք նկարագրում են բարիդրացիության և խաղաղության նպատակները՝ բառացիորեն առանց նախապաշարումների և առանց նախապայմանների։
- Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:
- Որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախկինում գրանցված առաջընթացը դեռևս նոր սկսված գործընթացում չունենա նմանատիպ ավարտ, կարծում եմ, որ ամենակարևոր քայլը սահմանների բացումն է։ Եվ նաև տնտեսական այլ ամրապինդ համագործակցությունները․․․
Որքան էլ որ քաղաքական գործիչներն անցողիկ են, տնտեսական հարաբերությունների ուժը կարող է ստիպել քաղաքական գործիչներին՝ գնան անհրաժեշտ զիջումների և հնարավոր է ավելի առողջ հարաբերություններ հաստատվեն: Թեև նախորդ տարիներին երկու երկրների միջև ավիափոխադրողի միջոցով կամուրջ է կառուցվել, (բացառություն են կազմում աշխատանքի եկածները- խմբ․՝ Թուրքիա մեկնածները), Հայաստանից և Թուրքիայից որոշակիորեն բարձր եկամուտ ունեցող քիչ թվով մարդիկ են եկել-գնացել։ Չեմ չափազանցնում, սահմանների բացմամբ կարճ ժամանակում, բայց մի քանի տարվա ընթացքում ողջ Հայաստանը կարող է այցելել Թուրքիա։ Արևելյան նահանգների Թուրքիայի քաղաքացիներն էլ Իրանից և Վրաստանից բացի մեկ այլ դուռ կգտնեն։ Այս դուռը բացվում է դեպի մի երկիր, որը տարբերվում է վերջին երկու երկրներից։
- Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:
- Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որքան որ հեռվից նկատում եմ, այսպես կոչված «հաղթանակի շունչ» կար։ ԱԶԿ-ի կառավարությունը ԶԼՄ-ների ուժի գործադրմամբ սա ներկայացրեց որպես նաև Թուրքիայի հաղթանակ։ Հենց, որ վիճակն այսպես եղավ, երկկողմ հարաբերությունների մեկնարկի համար որոշ անորոշություններ վերացան։ Քանի որ հասարակությունը սկսեց մտածել, որ որպես հաղթող կողմ է սկսելու հարաբերությունների վերսկսումը։
Ո՞րն է ճշմարտությունը, իհարկե, կարևոր է, բայց նույնիսկ այս իրավիճակը կարող է դրական լինել։ Անձամբ ես, ինչ խնդիրներ էլ լինեն, սատարում եմ հարաբերություններ սկսելու և սահմանը բացելու քաղաքականությանը։ Կարծում եմ, որ այն դրական կլինի տարածաշրջանի և երկու երկների համար։ Չնայած տարբեր ձևերով, Թուրքիայի Հանրապետությունը վերջին հարյուր տարում խնդիրներ է ունեցել իր բոլոր հարևանների հետ, բացի թերևս Իրանից։ Եղել են բնակչության մեծ տեղաշարժեր, գծվել են սահմաններ… Նույնիսկ Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների նման հարաբերություններ են Թուրքիա-Կիպրոսինը։ Ինչպես մենք այս պատճառով չենք դադարեցնում մեր հարաբերությունները Հունաստանի հետ, այնպես էլ մյուս հարցում կարելի է նույն դիրքորոշումն ընդունել։ Ավելին, Թուրքիան հավակնում է իրավունքներ փնտրել Ղարաբաղում երկրորդ երկրի միջոցով։ Պետք է ավելի համարձակ երևա։
- Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը:
- Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների հարաբերություններն արագորեն հաստատվեցին ավելի խոհեմ քաղաքական գործիչների շնորհիվ։ Բայց դա երկար չտեւեց բոլորին հայտնի պատճառներով: Տարբեր փորձեր եղան, բայց հաջողությամբ չպսակվեցին։
Այս անգամ պետք է հաջողվի։ Հայաստանում կա ղեկավարություն և ժողովուրդ, որոնք ավելի շատ են կանգնած դեպի արևմուտք։ Հայաստանն այն երկրներից էր, որտեղ ես ամենաշատն եմ եղել իմ մասնագիտական կյանքի ընթացքում: Ես ապրելով, տեսա, թե ինչպես կոտրվեցին իմ՝ ամենասկզբում ունեցած նախապաշարմունքները: Թեև կան պատմական և ընթացիկ քաղաքական խնդիրներ, սակայն կարևոր են նաև հոգեբանական խնդիրները։ Կարծում եմ, որ առանց սահմանների բացման քայլերը հաջողություն չեն կարող ունենալ։
Որքանով նկատում եմ, Թուրքիան հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչին, ում Անկարան (խմբ․) կարևորում է և վերջինս պաշտոնը նախկինում համարվում էր արտաքին գործերի բյուրոկրատիայի գլխավոր պաշտոններից մեկը։ Այստեղից տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրներն էլ դրական են վերաբերվում երկխոսության գործընթացին։
Թուրքիայի Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որքան էլ որ քիչ լինի, այնուամենայնիվ առևտրային հարաբերությունները շարունակող երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալը 2013թ․ կազմել է 571․000 դոլար։ Իսկ 2020թ․ տվյալներով՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը վերջին 8 տարվա ամենաբարձր մակարդակին է հասել։ Նույնիսկ սա ցուցանիշ է։
Թուրքիա-Հայաստան երխոսությունում Լեռնային Ղարաբաղը երկու կարևոր նախապայմաներից մեկն էր, իսկ երկրորդը՝ Ցեղասպանությունն էր։
Գործընթացը, որը սկսվելու է սահմանների բացմամբ, դա լծակներ կտա երկու երկրների քաղաքական գործիչներին։ Նրանք կհիշվեն որպես երկրների առաջնորդներ, որոնք անմիջականորեն ազդեցություն են ունեցել տարածաշրջանային քաղաքականության վրա:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայիում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |