Քաղաքական17:41, 10 Փետրվար 2022
«Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում Թուրքիան 103-րդն է
Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։
Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը։ Նշվում է, որ 2020-ի համեմատությամբ, այնուհանդերձ, Թուրքիան բարելավել է իր տեղը 1 հորիզոնականով՝ հնարավոր 10-ից հավաքելով 4,35 միավոր։
Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկրները Նորվեգիան (9,75 միավոր), Նոր Զելանդիան (9,37 միավոր) և Ֆինլանդիան (9,27 միավոր) են։ Ինդեքսը եզրափակում է Աֆղանստանը՝ 0,32 միավորով։
Զեկույցում առանձնացվում են 4 ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը՝ բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար) 5 չափանիշների հիման վրա՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում. «Ես ցանկանում եմ, որ նա, ով նախագահ ընտրվի, չվարվի նախորդ ղեկավարի պես»:
Թուրքիայի նախագահ. «Փաշինյանի հետ հանդիպմանն ավելի շատ առաջին պլան են մղվել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։ Այս հարցերում տեսա, որ Փաշինյանը դրական մոտեցում ունի»:
Բուսեյնա Շաբանը մասնավորապես նշել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայից իր զինվորների դուրսբերման բանակցությունները, ուստի այլ հարցերի շուրջ իրենք հրաժարվում են նստել սեղանի շուրջ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն 3 միջազգային կոնվեցիա է ստորագրել։
Հայկական արմատներով մտավորական և վավերագրող Նեգահան Ուսքանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Sweet Home Adana» վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
«Anadolu»-ի թղթակցի հետ զրույցում Fireforce-ի նախագծողը նշել է, որ դրա ստեղծումը տևել է 2 ամիս: Այն արտադրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ
«Անվերջություն» խորագրով զորավարժությունը անցկացվել է Վրաստանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |