Քաղաքական13:57, 10 Փետրվար 2022
ԱՄՆ կոնգրեսականը կոչ են անում ղեկավարությանը կանխել F-16-երի վաճառքը Թուրքիային
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար, նույնպես կոնգրեսական, Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել Պենտագոնի և Պետքարտուղարության ղեկավարներին, որպեսզի Վաշինգտոնը Թուրքիային չվաճառի արդիականացված F-16 կործանիչներ:
Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս գործընթացը սկսեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Թուրքիաjiն դուրս թողեց գերժամանակակից F-35 կործանիչների ծրագրից: Նման կերպ պետք է փոխհատուցվեր այն գումարը, որը Թուրքիան վճարել էր F-35-ների ծրագրի համար:
Հղված նամակում կոնգրեսականները Պենտագոնի ու Պետքարտուղարության ղեկավարներին խորհուրդ են տվել մերժել Թուրքիային այդ ինքնաթիռները վաճառելու և արդիականացնելու առաջարկը:
Նշվել է, որ նման կործանիչների վաճառքը Թուրքիային, չի ստիպի, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխի այն քաղաքականությունը, որն այժմ իրականացնում է: Ասվել է, որ Էրդողանը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել վերջին նախագահական ընտրություններում:
Ըստ նրանց՝ Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը քանի դեռ Վաշինգտոնը չի կիրառել դիվանագիտական միջոցներ, ինչպես նաև պատժամիջոցներ:
Ասվել է, որ Էրդողանի շարունակում է խախտել մարդու իրավունքները և ճնշել հասարակությանը:
Հիշեցվել է նաև այն, որ թուրքական բանակը ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Որպես օրինակ հիշեցվել է, որ թուրքական բանակը իր մասնակցությունն է ունեցել Հարավային Կովկասում, Իրաքում, ՍԻրիայում, Միջերկրական ծովի ավազանում իրավիճակի ապակայունացման մեջ:
Նաև խոսվել է, որ թուրքական բանակը օգտագործել է ամերիկյան ռազմատեխնիկա Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում քաղաքացիական օբյեկտները հրթիռակոծելու ժամանակ:
Աղբյուր` A Haber.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
14:49, 22 նոյ
Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ծովագնացության կոմիտեները (լուսանկարներ)
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
11:38, 22 նոյ
Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
12:05, 21 նոյ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նոր սկանդալ է հասունանում
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |