Քաղաքական18:08, 11 Փետրվար 2022
Financial Times․ «Պատմությունը, ի վերջո, կարող է թակել Էրդողանի դուռը»
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։
Գարդները նշել է, որ Թայիփ Էրդողանն այժմ գործում է այնպես, կարծես իր ուժը չունի սահմաններ, մինչդեռ շատ ավելի փխրուն է երևում, քան վերջին 20 տարիներին և հավելել է․
«Երբ տարեկան գնաճը բարձրացավ մոտ 50 տոկոսով, որն ամենաբարձրն է Էրդողանի ժամանակաշրջանում, նա աշխատանքից ազատեց Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) ղեկավարին: Աճող պարենի և էներգիայի գները, հարցումներում նվազեցնում են ԱԶԿ-ի աջակցությունը»։
Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առնչությամբ Գարդները շեշտել է, որ «մեկ մարդու ռեժիմը» պատճառ է դարձել, որպեսզի Էրդողանը սխալներ կատարի, քանի որ նա գժտվեց ԱԶԿ-ի բոլոր հիմնադիր անդամների հետ և հեռացրեց տնտեսության ոլորտի լուրջ մասնագետներին։
Ըստ հոդվածագրի՝ կրթության և առողջապահության ոլորտներում Էրդողանի արած գործերն ապահովող տնտեսական աճը կախված է եղել էժան վարկից, սպառումից և լայն թափով ընթացող շինարարությունից, մինչդեռ իրավիճակը փոխվել է համավարակից շատ ավելի շուտ։
«Այս ճգնաժամն ընդդիմության սրտում մեծացնում է ի վերջո Էրդողանին հաղթելու և խորհրդարանական ժողովրդավարություն բերելու հույսերը»,-շեշտել է Դեյվիդ Գարդները և հավելել,- «Այստեղ հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կարող է համախմբվել համապատասխան թեկնածուի շուրջ եւ ստեղծել ընտրական ալիք, որն Էրդողանը չկարողանա հաղթահարել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |