Հասարակական16:37, 11 Փետրվար 2022
Թուրքիայում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը

Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ 15 տոկոսի դեպքում՝ կտրող-ծակող գործիքներ։
2021-ին ամենից շատ զինված միջադեպեր գրանցվել են Մարմարայի շրջանում՝ 985 դեպք։
«Umut» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Այհան Աքջանը նշել է, որ Թուրքիայում շուրջ 25 միլիոն զենք է առկա, որից 90 տոկոսը գրանցված չէ։ Նա ընդգծել է, որ գրանցումը, այնուհանդերձ, չի լուծելու խնդիրը և անհրաժեշտ է այլ կարգավորում գտնել։ Աքջանի կարծիքով՝ այդպիսին կարող է լինել զենքի ձեռք բերման արգելումը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար՝ բացառությամբ ոստիկանության և ժանդարմերիայի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |