Միջազգային14:30, 14 Փետրվար 2022
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել դեպի Ուկրաինա թռիչքների վերաբերյալ
«Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկրի տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակվում են:
Խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է.
«Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք բերել 2022 թվականի փետրվարի 13-ին կամ դրանից առաջ և գրանցվել են դեպի Ուկրաինա (Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժիա և Խերսոն) թռիչքների համար, կկարողանան օգտվել ստորև թվարկված իրավունքներից:
Ուղևորները կկարողանան փոխել իրենց չվերթները մինչև 2022 թվականի մարտի 31-ը (ներառյալ) առանց որևէ վճարի կամ տույժի:
Չօգտագործված տոմսերը կվերադարձվեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |