Քաղաքական16:54, 16 Փետրվար 2022
Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը
Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։
Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կկրի խաղաղության գործընթացի դրական հանգուցալուծումից։
Թուրքիայի նախագահն ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին։
Օրակարգում եղել են երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ը և Անգլիան շարունակում են նոր քայլեր ձեռնարկել Կիպրոսն Իսրայելի համար ռազմաբազայի վերածելու նպատակով։
Չմասնակցելու պատճառի մասին Անկարան դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։
Գյուղատնտեսության նախարարներն Ադրբեջանում ստորագրել են «Անասնաբուծության և կենդանիների առողջության ոլորտում համագործակցության ամրապնդման մտադրության մասին hայտարարություն»։
Թուրքիայի նախագահն ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին։
Օրակարգում եղել են երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |