Քաղաքական11:08, 17 Փետրվար 2022
Չավուշօղլուն՝ Լավրովին. «Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները:
Նշվում է, որ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում անդրադարձել է խնդիրը լուծելու հարցում դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությանը և այդ համատեքստում ևս մեկ անգամ հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպումները հյուրընկալելու առումով: Հաղորդվել է, որ Լավրովն էլ հաստատել է մարտի 11-13-ին անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին և այդ օրերին նախատեսվող Աստանայի ֆորմատի (Սիրիայի հիմնախնդրով) ԱԳ նախարարների հանդիպմանը իր մասնակցությունը:
Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել են ռուս-ուկրաինական լարվածությանն առնչվող զարգացումների հետ կապված հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |