Քաղաքական17:46, 17 Փետրվար 2022
Սոցհարցումներ. Թուրքիայի իշխող դաշինքի վարկանիշը 40%-ից ցածր է
Թուրքական «ORC» սոցիոլոգիական կազմակերպության կողմից փետրվարի 8-13-ին իրականացված հարցումներն իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար կրկին ոչ շահեկան պատկեր է արձանագրել:
ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» դաշինքի վարկնիշն ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) «Լավ» (ԼԿ-İP) կուսակցությունների կազմած «Ազգ» խորհրդարանական դաշինքի վարկանիշին գերազանցում է ընդամենը 0.2%-ով: Ըստ այդմ` «Ժողովուրդ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողները կազմել են 39.4%, իսկ ընդդիմադիր «Ազգ»-ինը՝ 39.2%:
Առանձին կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսինն է՝ ԱԶԿ-30%, ԱՇԿ- 9.4%, ԺՀԿ-24.1%, ԼԿ-15.1%:
Մեջլիսում ներկայությություն ունեցող կուսակցություններից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ն (HDP-ԺԴԿ) էլ ստացել է հարցվածների 8.1%-ի հավանությունը:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) վարկանիշը կազմել է 2.6%, իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը (GP-ԱԿ) ստացել է հարցվածների 4.1%-ի հավանությունը: «Երջանկություն» կւսակցությունը (SP-ԵԿ) ստացել է 1.5:
Նշվում է նաև, որ «Ազգ» դաշինքի հնարավոր ընդլայնման դեպքում (խոսվում է 6 կուսակցության մասնակցության մասին՝ ԺՀԿ, ԼԿ, ԵԿ, ԺԿ, ԱԿ և ԺԱԿ) դրա ընդհանուր վարկանիշը կարող է հասնել 48%-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |