Տարածաշրջան13:09, 18 Փետրվար 2022
193 հազար սիրիացի Թուրքիայի քաղաքացիություն է ստացել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել երկրում բնակվող սիրիացի փախստականների թվաքանակի, քաղաքացիություն ստանալու, կենսապայմանների ու իրենց ծագման երկիր վերադառնալու տեմպերի մասին:
Ըստ այդմ՝ այս պահին Թուրքիայում ժամանակավոր բնակության իրավունքով 3 մլն 700 հազար գրանցված սիրիացի փախստական կա: 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ թուրքական քաղաքացիություն է ստացել 193 մլն 293 սիրիացի, որնցից 84 հազարն անչափահաս է:
2011-ից սկսած եկողները գրանցված են ու պետությունը տիրապետում է նրանց բոլորի տվյալներին: Սոյլուն նշել է, որ փախստականների հետ մի շարք ինտեգրման միջոցառումներ են իրականացվում, այդ թվում թուրքերենի ուսուցում: Նրանք ներգրավվում են նաև արտադրական գործընթացներում:
Թուրք նախարարի խոսքով ՆԳՆ-ի ստուգումների արդյունքներով 3.7 մլն սիրիացիների 70 տոկոսն ապրում է այն հասցեներում, որոնք տրամադրել է պետությանը, ևս 10 տոկոսն էլ տեղեկացրել է հասցեների փոփոխության մասին: Նա տեղեկացրել է, որ իրենք արգելել են սիրիացիների (ժամանակավոր) բնակությունը երկրի բոլոր այն բնակավայրերում, որտեղ նրանց թվաքանակը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանիակի 25 և ավել տոկոսը (սահմանափակումը վերաբերվում է բոլոր օտարերկրացիներին): Իսկ զբոսաշրջային Անթալիա նահանգ նրանց տեղակայումն ընդհանրապես արգելված է: Այս ընթացքում Թուրքիայի իշխանությունների կազմակերպմամբ 480 հազար սիրիացի փախստական կամավոր կերպով վերադարձել է հայրենիք: Սոյլուն տեղեկացրել է, որ այժմ այդ գործընթացը կանգնել է, քանի որ փախստականների համար Սիրիայում գնալու անվտանգ տեղ չկա ու շատերի բնակության վայրերում դեռևս բախումներ կան:
Թուրքիայում բացարձակ թվաքանակով ամենաշատ սիրիացի բնակցվում է Ստամբուլում՝ 535 հազար մարդ, ապա Գազիանթեփ (Այնթապ) (461 հզ.), Հաթայ (433 հզ.), Շանլըուրֆա (Ուրֆա) (428 հզ.), Ադանա (255 հզ.), Մերսին (240 հզ.), Բուրսա (183 հզ.) Իզմիր (149 հզ.), Անկարա (100 հզ.) նահանգներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |