Քաղաքական11:36, 18 Փետրվար 2022
Բաքվի քարոզչամեքենան գոհ է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման քայլերից
Թուրքական «Haber 7» լրատվամիջոցում հրապարակվել է ադրբեջանցի վերլուծաբան Թուրան Ռզաևի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է թուրք-իսրայելական և թուրք-ադրբեջնական հարաբերություններին, ինչպես նաև Իսրայելի փոխհարաբերություններին Բաքվի ու Անկարայի հետ:
Նրա համոզմամբ՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հասնում են նոր մակարդակի և տարածաշրջանում ձևավորում են նոր իրողություն:
Հիշատակելով, որ առաջիկայում Իսրայելի նորընտիր նախագահ Իսհաք Հերցոգը կարող է մեկնել Թուրքիա, (Հերցոգի այցն արդեն հաստատվել է , պարզապես ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածը լույս է տեսել մինչ Իսրայելի նախագահի այցի պաշտոնական հաստատումը-խմբ.) նա նշում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործում կարևոր դեր է խաղում էներգետիկ գործոնը:
«Հարցն այն է, որ Թուրքիան ձգտում է դառնալ էներգափոխադրող երկիր տարածաշրջանում: Իսրայելն էլ ցանկանում է լինել էներգակիր երկիր տարածաշրջանում՝ Թամար և Լևիաթան հանքավայրերից գազը արտահանելով Եվրոպա: Սակայն Իսրայելը ուղիղ կապ Թուրքիայի ու Եվրոպայի հետ չունի: Իր հերթին Անկարան այդ ամենը գիտակցում է: Թուրքիան նաև գիտի, որ չի հանդիսանում էներգակիր երկիր և ինչպես եվրոպական երկրները, Անկարան նույնպես բնական գազի կարիք ունի», -գրում է հեղինակը:
Ռզաևը նաև անդրադառնում է թուրք-իսրայելական հարաբերություններում Ադրբեջանի դերակատարությանը՝ ընդգծելով, որ «Բաքուն հասկանում է հարցի բոլոր նրբությունները»:
Նշելով, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները այժմ լիովին այլ մակարդակում են՝ հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն կանգնեց փաստի առաջ, երբ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները վատացան, քանի որ այդ նույն ժամանակ Բաքվի ու Երուսաղեմի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, ինչպես այսօր:
Նա նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի արտադրության հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղացել:
Այսպիսով թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման գործըթնացը, ըստ հոդվածի հեղինակի, լիովին բխում է Ադրբեջանի շահերից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |