Քաղաքական13:02, 21 Փետրվար 2022
Աքարը ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին խոսել է Մոնտրոյի կոնվենցիայի մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում:
«Մեր անկեղծ ցանկությունն է, որ Սև ծովի սահմանակից երկրներն այնտեղ ապրեն հարմարավետության, ապահովության և բարգավաճման պայմաններում։ Այս առումով մենք այնտեղ հնարավորություն ունեցանք շեշտելու Մոնտրոյի կոնվենցիայի կարևորության մասին: Մենք նշեցինք նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայով նախատեսված կարգը շահավետ է բոլոր կողմերի համար և անհրաժեշտ աջակցել կոնվենցիային (դրա գործունակությանը)»,- ասել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը, խոսելով բուն ռուս-ուկրաինական լարվածության մասին, հայտարարել, որ Ուկրաինայում ռազմական ակտիվության մասին լրատվամիջոցների տեղեկատվությանը պիտի զգուշավորությամբ վերաբերվել, քանի որ դրանց մի մասն ապատեղեկատվություն է: Վերջինի խոսքով՝ պետք է կանխել այն հնարավոր վատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ ապատեղեկատվությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |