Քաղաքական16:29, 21 Փետրվար 2022
Սոցհարցում․Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխող «Ժողովուրդ» դաշինքին

Ստամբուլի տնտեսական հետազոտությունների միությունը հրապարակել է Թուրքիայում ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։
Ուսումնասիրությանը մասնակցած 1500 քաղաքացու տրվել է այս հարցը․ «Եթե այս կիրակի օրն ընտրություն լինի, ու՞մ կտաք ձեր քվեն»։
Հարցվածների 25․6 տոկոսը պատասխանել է, որ ձայն կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), իսկ 22 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։ Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածների 10․3 տոկոսը, Դևլեթ Բահչելիի առաջնորդած «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP)՝ 6․5 տոկոսը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)՝ 9․8 տոկոսը։
Այսպես, ԺՀԿ-ից և «Լավ» կուսակցությունից կազմված ընդդիմադիր «Ազգ» դաշինքը 32․3 տոկոս վարկանիշով գերազանցել է ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի՝ իշխող «Ժողովուրդ» դաշինքին։
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ, իշխանության աջակցությունը կազմել է 41 տոկոս, իսկ ընդդիմությանը՝ 59 տոկոս։
Հատկանշական է նաև, որ այս հարցման մասնակցածների 12․4 տոկոսը նշել է, որ առհասարակ չի մասնակցի քվեարկությանը։ Ընդ որում, այդ խմբում մեծամասամբ եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի ընտրողները։
«Եթե այսպես շարունակվի 2023 թվականի ընտրություններում ԱԶԿ-ի ամենամեծ խնդիրը կլինի ընտրողին տանից դուրս բերելը»,-նշել է զեկույցի համակարգող Ջան Սելչուքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |