Քաղաքական16:58, 23 Փետրվար 2022
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան
Փետրվարի 22-ին հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսի հայոց պատրիարքարանի ֆեսյբուքյան էջից։
Սերդար Քըլըչին ուղեկցել է Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավար Այշե Ուզերը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Պատրիարքական փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Տամատյանը և գավազանակիր Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Մյուրզյանը։
Նշվում է, որ դեսպան Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ։ Նա նշել է, որ լիահույս են, որ կարգավորման գործընթացում փոխադարձ ձեռնարկվելիք ամուր քայլերը ճանապարհ կհարթեն երկու երկրների միջև դրական զարգացումների համար։
«Նորին Ամենապատուութիւնը նախ իր ուրախութիւնը արտայայտեց տրուած այցելութեան համար եւ մաղթեց, որ յաջողութեամբ պսակուի մեծայարգ հիւրին ստանձնած դիւանագիտական առաքելութիւնը։ Մեր Հոգեւոր Պետը ըսաւ թէ կը քաջալերէր Թուրքիա Հայաստան յարաբերութեանց բնականոնացման գործընթացը և ընդգծեց, թէ եւ լաւ դրացութեան յարաբերութիւնները ո՛չ միայն երկու երկիրներու հայրենակիցներուն, այլ նաեւ՝ շրջանի երկիրներուն համար եւս խաղաղութեան եւ անդորրութեան միջավայր մը պիտի ստեղծէր, ինչպէս նաեւ շրջանային տնտեսական, ընկերային ու մշակութային զարգացումներուն դուռ պիտի բանար։
Աւագ Դեսպան Սերտար Քըլըճ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ամենապատուութեան, որ այս հանդիպման առիթ ընծայեց»,-նշվում է հայտարարությունում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ունեցած ելությում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։
Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Իսրայելի վարչապետին և նրա գլխավոր կառավարությանը մեղադրել Պաղեստինի նկատմամբ ոճրալից քաղաքականություն իրականացնելու մեջ:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոի չեղարկումը նորից երկարաձգելու որոշմանը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոի չեղարկումը նորից երկարաձգելու որոշմանը:
Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Իսրայելի վարչապետին և նրա գլխավոր կառավարությանը մեղադրել Պաղեստինի նկատմամբ ոճրալից քաղաքականություն իրականացնելու մեջ:
Թուրքիայի աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան հաշվարկել է 4 հոգուց բաղկացած ընտանիքներում առկա սովի շեմը սեպտեմբերի համար:
«Սննդի համաշխարհային ծրագրի» հայտարարության համաձայն՝ այդպիսի նախաձեռնությամբ հանդես են գալու նաև արաբական և եվրոպական մի շարք երկրներ:
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Ֆերհաթ Աքընը ոտքից վիրավորում է ստացել: Դեպքի քննության արդյունքում հայտնաբերվել է 6 կասկածյալ, որից 5-ը կալանավորվել է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |