Տնտեսական14:28, 23 Փետրվար 2022
Թուրքիային սպառնում է պարենային ճգնաժամ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ:
Խորհրդարանում կազմակերպած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Թուրքիան գյուղատնտեսության և սննդի ոլորտում լուրջ խնդիրներ ունի: Ըստ Գայթանջըօղլուի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարությունը նվազեցրել է ֆերմերներին տրվող սուբսիդիաները, միևնույն ժամանակ հանվել են գյուղմթերքի ներմուծման մաքսատուրքերը, ինչը հարվածել է տեղական արտոդրողների մրցունակությանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխող կուսակացության (Արդարություն և զարգացում-ԱԶԿ) կազմած կառավարությունը ոչինչ չի արել կորոնավիրուսի պայմաններում պարարտանյութերի գների մինչև 700 տոկոսանոց աճը զսպելու համար, այնինչ աշխարհի այլ երկրներում վերանայվել են գյուղատնտեսությանը տրվող ֆինանսավորումները:
«Թուրքիան գնում է դեպի պարենային ճգնաժամ: Նախորդ տարի 1 հացը 1.5 լիրա էր, այժմ 3-3.5 լիրա է: Այս երկիրը չպետք է ներմուծի այն ապրանքները, որոնք կարող է ինքն արտադրել, քանի որ եթե նույնիսկ փող ունես, կարող է գալ մի օր, որ չկարողանաս ներմուծում անել: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ լարվածություն կա: Եթե ընդունենք, որ Թուրքիան գյուղատնտեսական ապրանքների գրեթե կեսը ներմուծում է այդ երկրներից, ապա պատերազմ լինելու դեպքում ցորեն չեն կարողանա այլևս ներմուծել: Թուրքիան այլ ճանապարհ չունի, քան իր արտադրողին պաշտպանելն ու աջակացելը և արտադրող երկիր դառնալը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Կենտրոնական բանկը նոր տվյալներ է հրապարակել։
ՄԱԿ-ը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական վիճակն ու ակնկալիքները» զեկույցը:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |