Քաղաքական16:58, 23 Փետրվար 2022
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան
Փետրվարի 22-ին հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսի հայոց պատրիարքարանի ֆեսյբուքյան էջից։
Սերդար Քըլըչին ուղեկցել է Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավար Այշե Ուզերը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Պատրիարքական փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Տամատյանը և գավազանակիր Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Մյուրզյանը։
Նշվում է, որ դեսպան Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ։ Նա նշել է, որ լիահույս են, որ կարգավորման գործընթացում փոխադարձ ձեռնարկվելիք ամուր քայլերը ճանապարհ կհարթեն երկու երկրների միջև դրական զարգացումների համար։
«Նորին Ամենապատուութիւնը նախ իր ուրախութիւնը արտայայտեց տրուած այցելութեան համար եւ մաղթեց, որ յաջողութեամբ պսակուի մեծայարգ հիւրին ստանձնած դիւանագիտական առաքելութիւնը։ Մեր Հոգեւոր Պետը ըսաւ թէ կը քաջալերէր Թուրքիա Հայաստան յարաբերութեանց բնականոնացման գործընթացը և ընդգծեց, թէ եւ լաւ դրացութեան յարաբերութիւնները ո՛չ միայն երկու երկիրներու հայրենակիցներուն, այլ նաեւ՝ շրջանի երկիրներուն համար եւս խաղաղութեան եւ անդորրութեան միջավայր մը պիտի ստեղծէր, ինչպէս նաեւ շրջանային տնտեսական, ընկերային ու մշակութային զարգացումներուն դուռ պիտի բանար։
Աւագ Դեսպան Սերտար Քըլըճ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ամենապատուութեան, որ այս հանդիպման առիթ ընծայեց»,-նշվում է հայտարարությունում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |