Քաղաքական10:43, 24 Փետրվար 2022
Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի ռազմական գործողություններից ստեղծված իրավիճակում: Այս մասին դեսպանությունը գրառում է կատարել «Тwitter»-ի իր էջում:
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»:
Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոնդարը այս համատեքստում կոչ է արել Ռուսաստանի համար փակել օդային սահմանը և ռուսական նավերի համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները: Նա հայտնել է, որ պաշտոնական դիմումը ներկայացրել են թուրքական կողմին:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ՌԴ քաղաքացիներին ուղղված նոր տեսաուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»։
Նա հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Այդ գումարը նախատեսված է եղել Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |