Քաղաքական11:32, 25 Փետրվար 2022
Չավուշօղլուն խոսել է նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու հնարավորության մասին
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմագործողությունները սկսելուց հետո Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆոր ու Դարդանելի նեղուցները:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ եթե նույնիսկ Թուրքիան փակի նեղուցները ռազմանավերի համար, միևնույնն է, չի կարող թույլ չտալ ռուսական ռազմանավերի վերադարձը դեպի իրենց բազաներ:
Նա մասնավորապես ասել է. «Կան իհարկե միջոցներ, որոնք Թուրքիան կարող է ձեռնարկել պատերազմող երկրների նկատմամբ, այն դեպքում, երբ ինքը պատերազմի կողմ չէ: Թուրքիան կարող է արգելել նեղուցներով ռազմանավերի անցումը: Սակայն Մոնտրոյի կոնվենցիայում այսպիսի մի դրույթ կա, ըստ որի՝ եթե պատերազմին մասնակից երկրները դիմեն իրենց նավերը բազաներ վերադարձնելու պահանջով, ապա պետք է թույլատրել»:
Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ իրենց մասնագետները այժմ քննարկում են այն հարցը, թե արդյոք ներկա իրավիճակը թույլ է տալիս իրավականորեն ընդունել, որ առկա է պատերազմական դրություն: Ըստ նրա՝ եթե իրավական առումով ընդունեն պատերազմական վիճակի առկայությունը, ապա գործընթաց կսկսեն և Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն կարգելեն ռազմանավերի անցումները: Սակայն նույն կոնվենցիայի 19,20 և 21-րդ կետերի համաձայն՝ նույնիսկ այդ դեպքում չեն կարող արգելել Սև ծովի ափամերձ երկրների ռազմանավերի վերադարձը իրենց բազաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |