Քաղաքական13:25, 28 Փետրվար 2022
Թուրքիայում «պատերազմ են» որակել ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական օպերացիան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը «պատերազմ է» որակել ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական օպերացիան: Այդ մասին նա գրել է Twitter-ի էջում:
«Ուկրաինայի պատերազմի 4-րդ օրը մենք նորից կրկնում ենք մեր նախագահի կոչը: Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի հարձակումները և սկսի հրադադարի շուրջ բանակցությունները»,-ասել է Քալընը, ավելացնելով, որ «Թուրքիան ամեն ինչ կանի, որ Ուկրաինայի ժողովուրդը չտառապի այս անօրինական պատերազմում»:
Այդ թեմայով գրառում է արել նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Նա նույնպես տեղի ունեցող օպերացիան որակել է, որպես «պատերազմ» և ավելացրել, որ Թուրքիան իրավունք ունի Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակներում խոչընդոտել ռազմանավերի անցմանը Բոսֆորի նեղուցով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |