Տնտեսական11:29, 01 Մարտ 2022
Թուրք վերլուծաբան. «Տնտեսության վիճակն այնպիսին է, կարծես Թուրքիան է պատերազմի մեջ»
Թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր, տնտեսագետ Մուրադ Մուրաթօղլուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում ծագած խնդիրներին:
Ըստ նրա՝ Պուտինի ցարական երևակայությունները ռուս ժողովրդին տանելու են դժբախտության…
Թուրք տնտեսագետի կարծիքով Ռուսաստանը աղքատանալու է, որի հետևանքով մեծապես տուժելու է նաև Թուրքիայի տնտեսությունը:
Մասնավորապես մրգի և բանջարեղենի արտահանման, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտները մեծապես կզգան դրա բացասական հետևանքները:
Մուրաթօղլուն նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելն անհնար է թվում և որ Թուրքիան խորապես կախված է Ռուսաստանից ատոմակայանի կառուցման, բնական գազի մատակարարման, ածխի և փայտանյութի մատակարարման տեսանկյունից։
Մյուս կողմից նա համոզված է, որ Թուրքիան չի կարող միայնակ թողնել Ուկրաինային՝ մեղք գործելով իր խղճի առջև։ Բայց և լավագույն տարբերակը կլինի ոչինչ չանելը:
Այնուամենայնիվ, թուրք տնտեսագետի վերլուծության համաձայն՝ Թուրքիայի տնտեսությունն այնքան կտուժի այս ամենի հետևանքով, որքան կտուժեր եթե պատերազմի մեջ ներքաշված լիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |