Քաղաքական12:34, 02 Մարտ 2022
Քըլըչդարօղլու. «Էրդողանը հասկացավ Մոնտրոյի կարևորությունը և մի կողմ կթողնի Ստամբուլի ջրանցքը»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես ըմբռնել է նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Հետևաբար, ըստ ընդդիմադիր գործչի, Էրդողանը կարող է հրաժարվել Ստանբուլի ջրանցքի (Kanal İstanbul) գաղափարից:
Քըլըչդարօղլուն «FOX» հեռուստաընկերության եթերում պատասխանում է Իսմայիլ Քյուչուքքայայի հարցերին։ Նա մասնավորապես նշել է.
«Եթե մենք ղեկավարեինք երկիրը, մենք կկատարեինք Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները, երբևէ այն քննարկման առիթ չէինք դարձնի: Եթե հիշում եք, Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ ռազմանավերը կարող են Ստամբուլի ջրանցքով անցնել անհրաժեշտության դեպքում: Էրդողանը չգիտի պատմությունը, նա չգիտի, թե որքան անվտանգ պետք է լինեն նեղուցները: Նա դա ասաց, քանի որ չգիտեր, որ Մոնտրոն Սև ծովի բանալին է:
Քըլըչդարօղլուն խոսել է նաև 6 քաղաքական ուժերից կազմված նոր դաշինքի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ իրենք վերջ են տալու Էրդողանի միահեծան իշխանությանը՝ մեկ մարդու ռեժիմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |