Հասարակական15:56, 04 Մարտ 2022
Թուրքիայի բնակչության 49․9 տոկոսը կանայք են

Թուրքիայի բնակչությանը 49․9 տոկոսը կազմում են կանայք, իսկ 50․1 տոկոսը՝ տղամարդիկ։ Այս մասին նշվում է Թուրքիայի վիճակագրական ծառայության «Կանայք՝ վիճակագրությամբ-2021» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 42 միլիոն 252 հազար 172 կին։
Նշվում է, որ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում զբաղված է/աշխատում է բնակչության 42․8 տոկոսը, որից 26․3 տոկոսը կազմում են կանայք, իսկ 59․8 տոկոսը՝ տղամարդիկ։ Առաջին ամուսնության միջին տարիքը Թուրքիայում կանանց համար 25․4 է, իսկ տղամարդկանց՝ 28․1։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ավելանում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։
Թուրքիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ վերջին տասը տարիներին ավելացել է կին դեսպանների թիվը։ Մինչ 2011 թվականին Թուրքիան ներկայացնող դեսպանների միայն 11․9 տոկոսն են եղել կանայք, 2021-ին այդ համամասնությունը հասել է 26․5 տոկոսի։
Թուրքիայի խորհրդարանում, սակայն, 2021-ի վերջին տվյալներով, 582 պատգամավորներից միայն 101-ն է կին։ Այդուհանդերձ, խորհրդարան անցած կին պատգամավորների թիվն աճել է վերջին տարիներին։ Եթե 2007-ին խորհրդարան անցածների միայն 9․1 տոկոսն է եղել կին, 2021-ին այդ համամասնությունը հասել է 17․4 տոկոսի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |