Քաղաքական12:29, 04 Մարտ 2022
ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի ներկայացուցիչ. «ՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները»
«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»:
Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար:
«Այդ պատճառով էլ աջակցում ենք կողմերի միջև ընթացող բանակցությունների շարունակմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քվեարկության է դրվելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը նախատեսում է ՄԱԿ-ի կողմից ստեղծվելիք մեխանիզմի միջոցով հետաքննել «Ռուսաստանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները»:
Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Անգլիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ աջակցում են ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննիչ հանձնաժողով հիմնել նախատեսող նախագծին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |