Քաղաքական14:41, 10 Մարտ 2022
Անթալիայում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Անթալիայում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել: Նա հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարդասիրական միջանցքների հարցում որևէ խոստում չի տվել: Ըստ Կուլեբայի՝ Լավրովը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ կխոսի համապատասխան պաշտոնյաների հետ:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը մեջբերել է Կուլեբայի հետևյալ խոսքերը. «Համաձայնել եմ նմանատիպ ձևաչափով կրկին հանդիպել: Եթե լուծման անհրաժեշտություն առաջանա, ես համաձայն եմ նորից հանդիպել։ Մենք չենք կարողանում պատերազմը կանգնեցնել: Եթե մեզ վրա հարձակված երկիրը և պետությունը դա չի ցանկանում, մենք չենք կարող կանգնեցնել: Երբ ռուսական կողմը պատրաստ լինի բանակցել, ես էլ դրան պատրաստ կլինեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |