Քաղաքական18:00, 10 Մարտ 2022
Տանձիկյան. «Անթալիայի ֆորումին ակնկալվում է Չավուշօղլու-Միրզոյան հանդիպում»
«Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանի «Կարգավորման համար շատ կարևոր շրջան» վերնագրով հոդվածը:
Հոդվածում Տանձիկյանը հիշեցրել է, որ տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը, որն ըստ կողմերի գնահատման, դրական է անցել: Նա հիշեցրել է նաև ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանի խոսքերը, որ քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել: Տանձիկյանը նշելով, որ հայտնի չէ, թե խոսքը ինչ հարցերի մասին է գնում, շեշտել է, որ նախորդ շաբաթ հայտնի է դարձել՝ Հայաստանը Գյումրի-Կարս երկաթգիծը վերանորոգելու համար գործնական քայլեր է անում:
Տանձիկյանը շատ կարևոր զարգացում է որակել այն, որ ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա նշել է, որ դեռևս Միրզոյանի մասնակցության մանրամասն ծրագիրը դեռ չկա, սակայն կարելի է ակնկալել, որ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև հանդիպում տեղի կունենա:
Հիշեցնելով, որ ֆորումում ուշադրությունը գամվել է ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման վրա, սակայն Թուրքիայի և Հայաստանի նախարարների հանդիպումը, և դրա արդյունքը մեծապես կկանխորոշի կարգավորման գործընթացի ընթացքը:
Ըստ Տանձիկյանի՝ հանդիպման կարևոր օրակարգային հարցերից մեկը հավանաբար կլինի «Զանգեզուրի միջանցքը»: Ըստ վերջինի այս համատեքստում արած դիտարկման՝ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ միջանցք ստեղծվի, որն անցնելու է Հայաստանի տարածքով և իրար է կապելու Նախիջևանն ու Ադրբեջանը, Հայաստանն էլ ամեն հնարավորության դեպքում դեմ է արտահայտվում այնպիսի մի միջանցքի, որն իր տարածքով է անցնելու, բայց իր վերահսկողությունից դուրս է լինելու:
«Այսինքն՝ Հայաստանի համար ընդունելի է, որ իր տարածքով նման հաղորդակցության գիծ անցի, սակայն պայմանով, որ այն իր վերահսկողության տակ լինի: Սա էլ Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում»,- գրել է Տանձիկյանն ու շարունակել,- «Ի սկզբանե ասում ենք՝ կարևոր է, որ այս գործընթացում Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին չպարտադրեն «պարտված երկրի» դիրքեր: Հստակ է նաև, որ Հայաստանն այս գործընթացի և տրանսպորտային ուղիների կարիքն ունի: Սակայն Փաշինյանի իշխանությունը ընդդիմության լուրջ ճնշման ներքո է, և բավականին դժվար է թվում, որ Երևանն ընդունի այնպիսի պահանջներ, ինչպիսին Զանգեզուրի միջանցքն է:
Մյուս կողմից Հայաստանի պետական մարմինների կողմից արված հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի բանակը վերջին օրերին հրադադարը կրկին խախտում է: Նախորդ օրը ի հայտ եկած բախման ընթացքում Հայաստանի զինվոր է զոհվել: Բացի այդ Երևանի կառավարությունն ասում է, որ աճել են Հայաստանի տարածքների ուղղությամբ կրակոցները:
Ալիևի իշխանությունն էլ հնարավոր է՝ մտածում է Հայաստանին մի քիչ էլ սեղմել, քանի դեռ հրադադարի երաշխավոր Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի օկուպացիայի և Արևմուտքի պատժամիջոցներով:
Եթե մեզ այսպիսի գործընթաց է սպասվում, ապա անկասկած է, որ սա մի հավասարում է, որը Հայաստանին ավելի բարդ դրության մեջ կդնի: Քանի որ նախորդ երկու տարիներին հրադադարը հնարավոր է եղել ՌԴ-ի կշռի շնորհիվ և, չնայած այս ընթացքում եղած խախտումներին, հրադադարի ՌԴ-ի շնորհիվ է պահպանվել: Այսինքն՝ Հայաստանի համար էական նշանակություն ունի Ռուսաստանի ներկայությունն ու հսկող դիրքը տարածաշրջանում։ Երբ այս հավասարակշռումը խախտվում է, Հայաստանն ինչ-որ առումով Ադրբեջանի դիմաց անպաշտպան է: Երևանը շատ ցավոտ կերպով 2020-ին հասկացավ, որ պատերազմի ժամանակ Արևմուտքից օգնություն չի ստանալու:
Մի խոսքով՝ կարգավորման գործընթացում թևակոխում ենք շատ կարևոր մի փուլ, որտեղ մի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության մթնոլորտն է, որը ոչ մի կերպ հնարավոր չի լինում ապահովել, իսկ մյուս կողմից պահանջներն են, որ Թուրքիան և Ադրբեջանը պահում են օրակարգում: Հուսանք, որ գործընթացի վրա նման կոշտությունները չեն ազդի: Իմ կարծիքով՝ այդ հարցում հիմնական դերը Բաքվին ու Անկարայինն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |