Քաղաքական12:43, 10 Մարտ 2022
Վերջին օրերին Թուրքիան մեծացրել է դիվանագիտական ակտիվությունը ռեգիոնում
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, Թուրքայի ղեկավարությունը մեծ ինտեսիվությամբ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ:
Դրան զուգահեռ մարտի 11-ից 13-ը անցկացվում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են մի շարք երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ֆորումին կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ որոշ երկրներ ներկայացված են նախագահների մակարդակով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ֆորումից շրջանակներից դուրս նախօրեին՝ մարտի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին: Այսօր Թուրքիա է ժամանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մարտի 13-ին Ստամբուլում տեղի կունենա Էրդողանի հանդիպումը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Դրա հաջորդ օրն էլ Անկարայում կկայան Թուրքիայի նախագահի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |