Քաղաքական13:06, 14 Մարտ 2022
Թուրք վերլուծաբանը ուկրաինական պատերազմի համատեքստում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին
Թուրք վերլուծաբան Մուսթաֆա Քարաալիօղլուն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հեռանկարին վերաբերող իր հոդվածում նշել է, որ քանի դեռ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շարունակվում է, անորոշությունն աճում է թե՛ պատերազմի նպատակակետի և թե՛ մասշտաբների առումով:
Ըստ նրա՝ անկախ պատերազմի ելքից, Թուրքիան այլևս չի կարող նախկինի պես խանդավառ և ասիմետրիկ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:
Հոդվածի հեղինակը նշել է նաև, որ պատերազմից հետո Մոսկվան կլինի մեկուսացված և ինքնաբավ: Թուրքիայի քաղաքականությունը միտված է երկու կողմերին էլ չվիրավորելուն։ Եվ դա, ըստ Քարաալիօղլուի, ճիշտ քաղաքականություն է, այլ տարբերակ չկա։ Բայց պատերազմից կամ խաղաղությունից հետո Թուրքիան այլևս չի կարող նախկինի պես խանդավառ և ասիմետրիկ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որովհետև հիմա կա հսկայական ուկրաինական ճգնաժամ:
«Թուրքիան չի կարող մասնակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցներին իր տնտեսական կարողությունների սահմանափակության և վերջին շրջանում արձանագրվող ճգնաժամի պատճառով: Եթե անգամ հնարավորություններ էլ ունենա, չի կարելի խրախուսել նրա մասնակցությունը պատժամիջոցներին»:
Այնուամենայնիվ, ըստ Քարաալիօղլուի, Թուրքիան պետք է հավասարակշռի Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը, որը հատկապես էներգակիրներով պայմանանավորված դարձել է միակողմանի: Թուրքիան հինգերորդ երկիրն է ռուսական ապրանքների ներկրման առումով:
Թուրք հոդվածագիրը նաև նշում է նաև, որ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի հետ հարաբերություններում ավանդական հավասարակշռության վիճակը, թերեւս, Թուրքիայի լավագույն արտաքին քաղաքական որոշումն էր։ Այդ հարաբերությունների զարգացումը և Ռուսաստանից կախվածության մեծացումը ցանկալի արդյունք չտվեցին։
«Եթե մտադրությունը մեր նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունն ավելացնելն էր, ապա դա նույնպես տեղի չունեցավ։ Ճիշտ կլինի հարաբերությունները նորից դնել ավանդական հավասարակշռության գծի վրա և նվազեցնել ավելորդությունները։ Ուր էլ որ տանի ուկրաինական պատերազմը, Թուրքիայի անվտանգության ու միջազգային հեղինակության հետ կապված հարցերը պարզաբանման կարիք ունեն»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |