Քաղաքական15:18, 14 Մարտ 2022
ԱԶԿ-ն նահանջել է նաև ՏԻՄ վարկանիշային աղյուսակում
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), ըստ «ORC» հետազոտական ընկերության իրականացրած սոցհարցումների, ետընթաց է արձանագրել Տեղական ինքնակառավարման բնագավառում:
Եթե մինչ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ էր շահարկում այն փաստը, որ ԱԶԿ-ական ՏԻՄ ղեկավարներն ամենահաջողվածն են և նրանց վարկանիշը ավելի բարձր է ոչ ԱԶԿ-ականների համեմատությամբ, ապա վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ իշխող ԱԶԿ-ն նահանջել է նաև այս ցուցանիշով:
«ORC» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է իրականացրել փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում Թուրքիայի 30 խոշոր քաղաքների և 51 նահանգայօն կենտրոնների բնակիչներին ուղղվել է հետևյալ հարցը. «Վերջին 3 տարվա կտրվածքով ինչպես եք գնահատում ձեր քաղաքապետի/նահանգապետի գործունեությունը: Արդյո՞ք այն հաջողված է»:
Ըստ հարցման արդյունքների ամենաբարձր վարկանիշ ունեցողը՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող, մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |