Տնտեսական14:11, 14 Մարտ 2022
Թուրքիայում աճել է անապահովության նպաստներ ստացողների թիվը

2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից: Հաղորդվում է, որ նպաստառուների թվի աճին զուգահեռ սոցօգնությունների բյուջեն 2020-ի 69 մլրդ լիրայից (4.6 մլրդ դոլար) 2021-ի համար հասել է 97.8 մլրդ լիրայի (6.6 մլրդ դոլար):
Ընդ որում եթե 2020-ին 1 շահառուին տրված միջին օգնությունը կազմել է 572 լիրա (39 դոլար), ապա 2021-ին նվազել է մինչև 552 լիրա (37 դոլար):
Նշվում է, որ 2021-ին 5.95 մլն մարդ օգտվել է ոչ կանոնավոր սոցիալական աջակցություններից, իսկ 2.47 մլն մարդ՝ կանոնավոր:
141 հազար երեխայի սոցիալական ու տնտեսական պայմանները ապահովվելու համար էլ օգնություն է հատկացվել նրանց ընտանիքներին: Այս տեսակի օգնությունը 2020-ին տրամադրվել է 129 հազար ընտանիքի:
Թեմայի վերաբերյալ թուրքական «BirGün» թերթի կայքին մեկնաբանություն տված դոկտոր, պրոֆեսոր Օներ Գյունչավդըն էլ նշել է, որ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիայում չքավորության թիվը ոչ թե պետության հայտնած 11 մլնն է, այլ՝ 16 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |