Ռազմական14:12, 16 Մարտ 2022
Թուրք զինվորական. «Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը»
Պահեստազորի թուրք ծովակալ Ջիհաթ Յայջըն անդրադարձել է ռուսական զինուժի կողմից ուկրաինական ավիացիոն գազատուրբինային շարժիչներ արտադրող «Զորյա մաշպրոեկտ» գործարանին հարվածելու թեմային: Յաըջըն նկատել է, որ այս հարվածները ուղղակիորեն վնասում են Թուրքիայի ռազմական արդյունաբերությանը, քանի որ թուրքական կողմը պայմանագիր ունի այդ գործարանի հետ, կողմերը այնտեղ պիտի համատեղ արտադրեին շարժիչներ թուրքական նավերի, ուղղաթիռների ինքնաթիռների ու ԱԹՍ-ների համար:
Ըստ ծովակալի՝ այս և մի քանի այլ ընկերությունների հետ միասին սկսվելիք այդ արտադրությունը շատ կարևոր էր Թուրքիայի համար, քանի որ սեփական ռազմարդյունաբերության մեջ զգալի հաջողություններ գրանցած Թուրքիան դեռևս չի կարողանում սեփական ավիացիոն շարժիչներն արտադրել:
Յայջըն, ակնարկելով, որ գործարանին հասցված հարվածները կարող են նաև Թուրքիային ուղղված ուղերձ լինել, հիշեցրել է, որ թուրքական կողմն Ուկրաինային մատակարարել էր 12 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ ու պայմանագիր կնքել ևս 24 միավոր մատակարարելու վերաբերյալ:
Ըստ այդ թուրք զինվորականի՝ որքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե մատակարարումը կատարվել է մասնավոր ընկերության կողմից, միևնույնն է, դա դիտարկվում է որպես թուրքական ազգային արտադրանք:
Յայջըի կարծիքով ժամանակավորապես չեն կարող իրացվել նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության ու «Ուկրսպեցէքսպորտ»-ի , ինչպես նաև Թուրքիայի ավիացիայի ու տիեզերագնացության ընկերության ու Ուկրաինայի ազգային ավիացիայի համալսարանի միջև կնքված պայմանագրերը, ըստ որոնց նախատեսվում էր ավիացիոն շարժիչների համատեղ արտադրությունների հիմնում:
Թուրք բարձրաստիճան սպան, նշելով, որ իրենք Ռուսաստանի հետ էլ համագործակցություն ունեն պաշտպանական արդյունաբերության ասել է, որ այժմ արդեն հնարավոր չի լինի նաև նախկինում որպես այլընտրանք դիտարկվող ռուսական «Սու-35» ու «Սու-57» ռազմական ինքնաթիռների գնումը, քանի որ առանց այդ էլ արդեն Ս-400-ների պատճառով իրենք հայտնվել են պատժամիջոցների գլխացավի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |